ՌԱԴԻՈ

Մուկուչյան. «Եթե այդ ժամանակահատվածում պաստառեր են փակցվում, խախտում չի համարվում»

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ հայտնված քարոզչական վահանակների մասին։
Sputnik
Տիգրան Մուկուչյան

Մուկուչյանը նշում է` այն բոլոր որոշումները, որոնք պետք է ընդունվեին ԸՕ օրենսգրքի պահանջներին համապատասխան` կապված քարոզարշավի վերաբերյալ իրավանորմերի հետ, ընդունված են։ Խոսքը վերաբերում է քարոզչական վահանակների բաշխմանը, եթերաժամանակի բաշխմանը։

«Կուսակցությունների գրանցումից հետո, երբ որոշում է ընդունվում, բաշխվում են այդ 5 քառակուսի մետր գերազանցող քարոզչական վահանակները։ Նախապատրաստական մեկ շաբաթ ժամկետը կա։ Եվ այդ ժամանակահատվածում, եթե պաստառեր են փակցվում, դա խախտում չի համարվում»,- նշում է Մուկուչյանը։

Ըստ նրա` Ընտրական օրենսգրքով սահմանված է նախընտրական քարոզչության ժամանակահատված։ ԸՆ-ն չի արգելում դրանից ուղղակիորեն դուրս տեղի ունեցող քարոզական միջոցառումները։

Հիշեցնենք` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: