Տորնադո Գեղարքունիքում. Ջիլի բնակիչներին բնությունն անակնկալ էր պատրաստել. լուսանկարներ

Տեղացիները հաղորդում են, որ այն արդեն դադարել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում այսօր պտտահողմ են նկատել:

Ինչպես հաղորդում է Գագիկ Սուրենյանը՝ այն բավական ցայտուն է արտահայտված եղել:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքի իր էջում:

Լուսանկարների հեղինակ Մնացական Հարությունյանը գրառման մեկնաբանություններում տեղեկացնում է, որ ամպերն ու պտտահողմն արդեն ցրվել են: