Պիտերսբուրգյան քաջ ոստիկանին ահաբեկած առնետը. տեսանյութ

Բոլորը չէ, որ հանգիստ կլինեն, երբ նեղ միջանցքում առնետը սրընթաց անցնի իրենց առջևով:
Sputnik

Բայց ոստիկանը հո պետք է պատրաստ լինի անակնկալների:

Տեսանյութի հերոսն էլ՝ Ֆլորիդայի նահանգի Սենտ Պիտերսբուրգ քաղաքի այս ոստիկանն էլ, գուցե, այլ հանգամանքներում իրեն սառնասրտորեն պահի ու կատարի ծառայողական պարտքը, բայց այս պարագայում «կասկածյալն» այնքան ակնթարթային է հայտնվում, որ ոստիկանը  միայն հասցնում է վեր թռնել:

Նա բնազդորեն ձեռքը տանում է կապի միջոցին, երևի գործընկերներին օգնության կանչելու: