«Հայ-ռուսական հարաբերությունները նոր, աննախադեպ բարձր մակարդակի վրա են». Փաշինյան

Շարունակվում է ՀՀ վարչապետի այցը Տավուշի մարզ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայ-ռուսական հարաբերությունները նոր, աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում:

Ինչո՞ւ է գազը Հայաստանում այդքան թանկ. Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվեցին պարզել խնդիրը

Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 9-ին, Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ։

«Ուշ գիշեր եմ վերադարձել Մոսկվայից։ ՌԴ նախագահի հետ կարևոր հարցեր ենք քննարկել։ Կարող եմ ասել, որ մեր միջև լիարժեք փոխվստահություն կա»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ վստահությունը նպաստում է Ռուսաստանից Հայաստան ներդրումներին։ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ գործարարների համար կառավարությունը խոչընդոտներ չի ստեղծի: