ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Ի՞նչ է ներառված Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարելիք այցի օրակարգում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կմեկնի Ֆրանսիա:

Փաշինյանն այցելել է ինքնահրկիզման դիմած քաղաքացուն

Աշխատանքային այցը պայմանավորված է նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ, այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ:

Նախատեսված են նաև հանդիպումներ Ֆրանսիայի գործարար շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։