ԵՐԵՎԱՆ, 9 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են։
«Հարգելի պարոն նախագահ,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը կնպաստեն հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանը և գործընկերության մակարդակի բարձրացմանը»- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:
Նիկոլ Փաշինյանը Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: