Զվարճալի տեսանյութ. անհաջողակ գողն ուզում է կողոպտել խանութը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է անշնորհք կողոպտիչը փորձում հանցագործություն կատարել, բայց չի ստացվում:
Sputnik

Չարագործը փորձել է կողոպտել ԱՄՆ-ի Դենվերի քաղաքի էլեկտրոնիկայի խանութը: Դժբախտաբար կամ բարեբախտաբար տղամարդը փախուստի պլան չի մշակել:

Նա մտել է խանութ, մոտեցել դրամարկղի աշխատողին, հանել ատրճանակը և… Այդ պահից սկսած` անհաջողությունները հաջորդել են իրար։ Նախ` ատրճանակն է ընկել ձեռքից, ընդ որում` հենց խանութի աշխատակցուհու ոտքերի մոտ: Չարագործը փորձել է անցնել ցուցասեղանի վրայով, բայց չի ստացվել։

Հասկանալով, որ այստեղ հաստատ ոչինչ չի ստացվի, հանցագործը շտապ լքել է տարածքը: Այդ ժամանակ էլ տղամարդու հագից ընկել է տաբատը:

Զվարճալի տեսանյութը միլիոնավոր դիտումներ է գրանցել տարբեր հարթակներում՝ YouTube-ից մինչև Facebook: Անհաջողակ գողի արկածներից բացի, մի շարք այլ հետաքրքիր տեսանյութեր կարելի է դիտել Sputnik Արմենիայիտեսադարանում: