Ռուսաստանի հավաքականը պարտության մատնեց Թուրքիայի հավաքականին. տեսանյութ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին խաղում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի հավաքականն արտագնա խաղում պարտության է մատնել Թուրքիային Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում:

Հյուրերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Դանիես Չերնիշովը և ռուսական հավաքականի նոր ավագ Արտյոմ Ձյուբան: Հանդիպման 13-րդ րոպեին գոլ է խփել Չերնիշովը, 49-րդ րոպեին՝ Ձյուբան: Թուրքիայի հավաքականում աչքի է ընկել Սերդար Ազիզը, որը խաղում է Գալաթասարայ ակումբում:

Խաղն անցկացվել է գույնզգույն թղթիկներով պատված դաշտում:

Футбол. Лига наций УЕФА. Матч Турция - Россия

Ազգերի լիգայի շրջանակում հաջորդ հանդիպումը Ռուսաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Շվեդիայի թիմի հետ Կալինինգրադում, իսկ սեպտեմբերի 10-ին ռուսական թիմը Դոնի Ռոստովում ընկերական հանդիպում կունենա Չեխիայի հավաքականի հետ: