Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փաշինյանը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
ՀՀ վարչապետի այս հանդիպումը երրորդն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։