Ամառը ձգվում է. ի՞նչ եղանակ կլինի այսօր

Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն նկատվի. տեղումները դեռ սպասել կտան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում սեպտեմբերի 7-ին օդերևութաբանները որևէ տեղում չեն կանխատեսում: Սեպտեմբերի 8-10-ը սպասվում են տեղումներ հյուսիսային շրջաններում, հնարավոր է նույնիսկ կարկուտ:

Հայաստանը կմաքրե՞ն պլաստիկից. արդյո՞ք «մեծ շաբաթօրյակը» կփրկի աղետից

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Այսօր օդի ջերմաստիճանը Երևանում ցերեկային ժամերին կհասնի +35 աստիճանի, գիշերը կիջնի մինչև +20:

Մայրաքաղաքում նույնպես տեղումներ չեն լինի: