Հայերն ու ռուսները «գրկել են» Ռուսաստանի Մաշուկ լեռը. տեսանյութ

Պյատիգորսկի ավելի քան 20 հազար բնակիչներ ու հյուրեր շուրջպար են բռնել Մաշուկ լեռան շուրջ։ Պարին մասնակցել են պատվիրակություններ նաև Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի պատվիրակությունը Ստավրոպոլում մասնակցել է «Լեռան շուրջ» ֆլեշմոբին։

Պուտինը, Ռոուհանին և Էրդողանը հռչակագիր են ընդունել Սիրիայի հարցով գագաթնաժողովին

Այդ մասին հաղորդում է Պյատիգորսկի «Բլոկնոտ» պարբերականը։

Միջոցառումը կազմակերպելու համար սեպտեմբերի 7–ին քաղաքում փակվել են մի շարք փողոցներ։ Ընդհանուր առմամբ պարին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ։

Շղթային երկարությունը կազմել է մոտ 12 կմ։

Պյատիգորսկի բնակիչների ու հայերի հետ միասին որոշել են ռեկորդ սահմանել նաև հյուրերը Ռուսաստանի մյուս քաղաքներից, ինչպես նաև Հունգարիայից և ԱՄՆ–ից։


Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի մայրաքաղաքը դարձել է աշխարհի առաջին քաղաքը, որի բնակիչները գրկել են սարը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ ակցիան կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։

Մաշուկը Պյատիգորսկի գլխավոր տեսարժան վայրերից է։ Այն գտնվում է Պյատիգորիեի կենտրոնական մասում։