Հայտնի է` ով է ստանձնել Դոնեցկում սպանված Զախարչենկոյի պարտականությունները

Դոնեցկի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Դմիտրի Տրապեզնիկովի նշանակումն ապօրինի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը ինքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինն է։ Այսպիսի որոշում է կայացվել խորհրդի լիագումար նիստի ընթացքում։ Այս մասին հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը։

Պայթյուն Դոնեցկում. մահացել է Ալեքսանդր Զախարչենկոն

Ալեքսանդր Զախարչենկոյի մահից հետո ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխվարչապետ Դմիտրի Տրապեզնիկովը, բայց նրա նշանակումն ապօրինի են համարել։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի ու ժողովրդական խորհրդի ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 11-ին։ Նույն օրը ընտրություններ կկայանան նաև Լուգանսկի Ժողովրդական ինքնահռչակ Հանրապետությունում։

Դոնեցկի ղեկավարը մահացել է օգոստոսի 31-ին Պուշկինի փողոցի «Սեպար» սրճարանում պայթյունին հետևանքով։ Պայթյունի ժամանակ ծանր վնասվածքներ է ստացել Հարկերի և եկամուտների նախարար Ալեքսանդր Տիմոֆեևը։ Բացի այդ, մահացել է Զախարչենկոյի թիկնապահը։

ԱԻՆ-ի տվյալներով` պայթյունից տուժել են 11 մարդ։ Դոնեցկի իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել։ Տրապեզնիկովի խոսքով` Զախարչենկոյի սպանության կասկածանքով մի քանի անձանց են ձերբակալել։ Նրանք վստահեցրել են, որ Կիևն է դիվերսիա իրականացրել։

Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը հերքել է սպանության հետ կապված մեղադրանքները։