ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Հայ-ռուսական հարաբերություններում ես լարվածություն չեմ տեսնում և չեմ սպասում»

ՀՀ նախագահը վստահ է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումն անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում։
Sputnik
Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լարվածություն չի տեսնում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Այսօր այս մասին նա ասաց լրագրողներին՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության մասին լուրերը։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպմանը, նախագահը վստահություն հայտնեց, որ այն անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում ու բարձր մակարդակով։

«Ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարևոր է Հայաստանի համար, մասնավորապես՝ ՌԴ նախագահի հետ»,- ասաց Արմեն Սարգսյանը` միաժամանակ հավելելով, որ մեկ-երկու հանդիպումներից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։

«Վստահ եմ, որ դրանք շարունակվելու են, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։