Նիկոլ Փաշինյանը հայկական անձնագրեր է հանձնել հանրահայտ ամուսիններին. լուսանկարներ

Վարչապետի մամուլի խոսնակը հրապարակել է ՀՀ անձնագրերը հանձնելու արարողության կադրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` սեպտեմբերի 6-ին, ՀՀ անձնագրեր է հանձնել Արսինե Խանջյանին ու Ատոմ Էգոյանին։

Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։

Լուսանկարներում երևում է, թե որքան հուզված է դերասանուհին:

Արսինե Խանջյանը կանադահայ դերասանուհի է և պրոդյուսեր։ Երեկ նրա ծննդյան օրն էր։  Ամուսինը` Ատոմ Էգոյանը, հանրահայտ ռեժիսոր է։