Նարեկ Սարգսյանի հետախուզումը կհասցվի մինչև վերջ. Օսիպյան

Սերժ Սարգսյանի եղբորորդին հետախուզության մեջ է։ Նրա քույրն արդեն ներկայացրել է Քննչական ծառայություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հնարավոր չէ` մարդ թաքնվի այնպիսի մի վայրում, որ հնարավոր չլինի հայտնաբերել: Այդ մասին ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողներին հարցերին։

«Սա այնպիսի գործընթաց է, որը համբերություն և ժամանակատար աշխատանք է պահանջում: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակցության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա», — ասաց Օսիպյանը։

Նարեկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի որդին է։ Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարաբերությունների պատճառով նա պետք է հայտարարագիր ներկայացներ եկամուտների և ունեցվածքի մասին։ Քննչական ծառայության տվյալներով` նա, քույրը և հայրը թաքցրել են Հայաստանի բանկերից մեկում 6,8 միլիոն բանկային ավանդների մասին տվյալները։

Նարեկ Սարգսյանի քույրը` Անին, արդեն ներկայացել է Քննչական ծառայություն։ Լևոն և Նարեկ Սարգսյանները հետախուզվում են։