ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Կարծում եմ` Փաշինյանը դեմ է լինելու»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կանխատեսել է, թե ինչ հարցեր են քննարկվելու Պուտին–Փաշինյան հանդիպման ժամանակ։
Sputnik
Երվանդ Բոզոյան. «Կարծում եմ` Փաշինյանը դեմ է լինելու»

Ադրբեջանը մտածում է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Պուտինը փորձելու է «զոնդաժ» անել ՀՀ ղեկավարի մոտ, թե ինչպիսի դիրքորոշում կունենա Հայաստանը այս հարցում»,- ասել է քաղաքագետը` կանխատեսելով, որ Փաշինյանը դեմ է արտահայտվելու այս հարցին ՌԴ նախագահի հետ առաջիկա օրերին սպասվող հանդիպման ընթացքում։

Բոզոյանի կանխատեսմամբ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև ՀԱՊԿ ներկայիս նախագահ Յուրի Խաչատուրովի խնդիրը, քանի որ Ռուսաստանը դժգոհ է այս պատմությունից։ Նրա խոսքով, չի շրջանցվի նաև Ռոբերտ Քոչարյանի հարցը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու են սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: