Ջիգարխանյանի «գող կինը» դատարանի առաջ է կանգնել. խախտե՞լ է արդյոք մասնավոր կյանքի գաղտնիքը

Նրան մեղադրում են Ռուսաստանի ՔՕ 137 հոդվածի 1–ին մասով, այն է` «Մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում», որով նախատեսված առավելագույն պատիժը 2 տարվա ազատազրկումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հերքում է իր անձնական կյանքի գաղտնիքը խախտելու մեղադրանքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես ինձ մեղավոր չեմ համարում», — ասել է նա լրագրողներին դատավարությունից առաջ։

Նշվում է, որ նիստը տեղի է ունենում փակ ռեժիմով։ Նրան մեղադրում են Ռուսաստանի ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով, այն է` «Մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում», որով նախատեսված առավելագույն պատիժը 2 տարվա ազատազրկումն է։

Չէր ուզում՝ հայերեն խոսեն․ Ջիգարխանյանի բժիշկը նոր փաստեր է ներկայացրել Վիտալինայի մասին

83 տարեկան դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 40 տարեկան կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել 2017 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենն էր, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։ 2017 թվականի հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին նոյեմբերի 27-ին։