ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգին անցել է աշխատանքների կազմակերպման աշնանային ռեժիմի:
Ինչպես տեղեկացնում են Այգու հանրային կապերի ծառայությունից, այն շարունակում է գործել առավոտյան ժամը 09:00-ից (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Կենդանաբանական այգին բացվում է 11:00–ին), սակայն երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ՝ 21:00–ին:
Այգու տոմսարկղը բաց կլինի մինչև 20:00:
Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում:
Իսկ կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված և հաստատության տնօրենի կողմից հաստատված ձևաթուղթը: