ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Նախիջևանի ռազմակայանով Թուրքիան ձևաչափ է ուզում փոխել»

Sputnik Արմենիայի եթերում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը մեկնաբանում է Նախիջևանում ռազմակայան ունենալու Թուրքիայի նկրտումները:
Sputnik
Հայկ Նահապետյան

Վերջին ամիսներին իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում պարբերաբար սրվում էր: Հայկ Նահապետյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հիշեցնում է, որ ապրիլ–մայիս ամիսներին Ադրբեջանական զինուժն իր դիրքերը մոտեցրեց հայկականին։

Անկարայի նախիջևանյան փորացավը. Ռուսաստանը թույլ կտա՞ նրան ռազմակայան կառուցել իր քթի տակ

«Հիմա, երբ իրավիճակը քիչ թե շատ կայուն է, Թուրքիայում սկսեցին խոսել անկլավի տարածքում իրենց ստորաբաժանումների տեղակայման մասին։ Նախիջևանում թուրքական կայանի տեղակայումը, ինչը տեսականորեն լրիվ հնարավոր է, կարող է լուրջ վտանգ ներկայացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Մոսկվայի համար»,-զգուշացնում է ռազմական փորձագետը:

Ըստ նրա՝ Թուրքիան, այնուամենայնիվ, ՆԱՏՕ–ի անդամ է և դժվար չէ գլխի ընկնել՝ ինչպես կարձագանքի Ռուսաստանն այս ամենին։