Դա բարոյական չէ. Ծառուկյանը` Քոչարյանի հետ համագործակցելու հնարավորության մասին

Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ համագործակցության փուլում Քոչարյանի հետ համագործակցելու մասին խոսելն անբարոյական է։ Գագիկ Ծառուկյանը համագործակցության հրավեր չի ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ երկրորդ նախագահ ի հետ հնարավոր համագործակցության հարցն «անբարոյական» է համարում։ Նա այս կերպ է այսօր արձագանքել այդ մասին լրագրողների հարցին։

ՀՀԿ-Փաշինյան գործակցության մշուշոտ հեռանկարները. ինչպե՞ս հասնել ԱԺ արտահերթ ընտրության

«Ես այսօր համագործակցում եմ իշխանությունների հետ։ Կառավարության մաս ենք կազմում։ Այսօր հարաբերությունները շատ լավ են, ջերմ են թիմերի հետ»,– ասաց Ծառուկյանը` հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանից նման առաջարկ չի ստացել։

Հիշեցնենք, SputnikԱրմենիայի հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը հայտնել էր, որ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում ընդդիմադիր բևեռի կենտրոն դառնալու ակնկալիք ունի։ Իսկ թե որ քաղաքական ուժերին է դիտարկում իր հետ համագործակցության հարթակում, Քոչարյանն ասել էր, որ այդ հարցին պետք է պատասխանեն իրենք` քաղաքական ուժերն ու կուսակցությունները։