Օպոնենտն ուրախացրել է ԱՄՆ նախագահին

Թրամփը չարախնդում է Իրանի հետ համաձայնագրի «հոր» նախաձեռնությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահն թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությանը:

Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր «բախտը բերել է», քանի որ Քերին և մյուս հնարավոր թեկնածուները կայանալիք ընտրություններում «շատ լավն են» հենց իր համար:

​«Ջոն Քերին՝ Իրանի հետ այժմ ավարտած համաձայնագրի «հայրը», մտադիր է նախագահի իր թեկնածությունն առաջադրել»,-գրել է նա՝ հավելելով, թե կարծես իր բախտը բերել է, քանի որ մրցակիցները, որոնք այժմ ընտրվում են, իսկապես լավ են հենց իր համար: