Մարզերում անձրև կտեղա, ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Սեպտեմբեր — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: