ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Ցորենի խնդիրը լուծելու լավագույն տարբերակը տեղական արտադրությունն է»

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է, որ ցորենի ինքնաբավության խնդիրը նախորդ կառավարության ծրագրերից մեկն էր։
Sputnik
Աշոտ Հարությունյան

Ցորենի բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները Հայաստանի համար նորություն չեն։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Նրա խոսքով` նման խնդիրներից խուսափելու լավագույն տարբերակը ներկրումը տեղական արտադրությամբ փոխարինելն է։

«Բայց դա պետք է լինի շատ ճիշտ հաշվարկված, արդյունավետության, խելամտության հաշվին, որովհետև չի կարելի մշակել մի մշակաբույս, որը տնտեսվարողին չի բերի բավականաչափ եկամուտ, այլ հակառակը»,- ասաց Հարությունյանը։

Նախորդ կառավարությունը, նրա խոսքով, շեշտը դրել էր աշնանացան ցորենի ծրագրերի վրա։