ՌԱԴԻՈ

Մինասյան. «Քաղաքացիները պետք է սովորեն, որ կիլոգրամով հագուստ չպետք է մաքսազերծվի»

Կառավարությունն աշխատում է նոր ներմուծվող ապրանքների մաքսազերծման պայմանների վերանայման ուղղությամբ։ Նախարար Արծվիկ Մինասյանը որոշ դրույթներ է ներկայացրել լրագրողներին։
Sputnik
Արծվիկ Մինասյան

ՀՀ կառավարությունն աշխատում է ներմուծվող ապրանքների մաքսազերծման գների վերանայման ուղղությամբ։ Այս մասին լրագրողերին հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

«Մաքսազերծումը պետք է իրականացվի տեսակով պայմանավորված, այլ ոչ թե կիլոգրամով: Քաղաքացիները պետք է աստիճանաբար սովորեն, որ կիլոգրամով հագուստ չպետք է մաքսազերծվի, ժամանակի ընթացքում այդ մոտեցումը պետք է վերանա»,- ասել է Մինասյանը։

Նրա համոզմամբ` հակառակ դեպքում Թուրքիայից ներկրված ու կիլոգրամով մաքսազերծված տրիկոտաժը չնչին արժեք կունենա, և հայկական արտադրության նույն ապրանքը կդառնա ոչ մրցունակ։