Հայերի նման. օտարերկրացիների խումբը հայերեն երգեր է կատարում. տեսանյութ

Օտարազգի երիտասարդները հայերեն են երգել ու հիացրել են սոցցանցերի օգտատերերին։
Sputnik

Facebook սոցիալական ցանցում ուրախ տեսահոլովակ է տարածվել, որում մի խումբ օտարերկրյա երիտասարդներ կատարում են հատվածներ «Ախ, Նինո» և «Քամին զանա» երգերից։

Սոցցանցում տեսանյութը հրապարակել է օգտատեր Սուրեն Պողոսյանը, որը և սովորեցրել է երիտասարդներին հայերեն երգել։

Նա նշել է, որ երգերը կատարել են երիտասարդներ Իտալիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Շվեդիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Պաղեստինից ու Բելիզից։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները ոգևորությամբ երգում հայտնի երգերն ու պարում երաժշտության ներքո։

Տեսանյութը մեծ տարածում է ստացել համացանցում։ Դատելով մեկնաբանություններից` օգտատերերը շատ են հավանել երիտասարդների ելույթը։