Օրենքի սահմաններում. վարչապետը պատրաստվում է մասնակցել քարոզարշավին

Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների թեմային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին`օրենքի սահմաններում։

Փաշինյանը հայտնել է Պուտինի հետ հանդիպման մասին

Այսօր պատասխանելով ֆեյսբուքի օգտատերերի հարցերին՝ այս մասին ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության կրողն է։

«Հույս ունեմ, որ մայրաքաղաքի հեղափոխական քաղաքացիներն իրենց ընտրությամբ հօդս են ցնդեցնելու բոլոր այն տարակուսանքները, թե ինչ ճակատագիր է ունենալու Երևանի ավագանու ընտրություններում մայիսին անցկացված հեղափոխությունը»,– ասաց Փաշինյանը։

Ի՞նչ կարգով են կազմակերպվելու ԱԺ արտահերթ ընտրությունները. նորի՞ց հեղափոխություն

Նա նաև կոչ արեց այն քաղաքացիներին, որոնք ուզում են, ամրապնդել հեղափոխության արդյունքները, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին, հավելելով, որ իրենց թեկնածուն Հայկ Մարությանն է:

Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունը առաջին քննությունն է, և շատ կարևոր է, որ ընտրություններն անցնեն օրինակելի չափանիշներով։ Փաշինյանը հայտարարեց, որ չի կասկածում՝ այդ ընտրություններում չեն լինի կեղծիքներ, կաշառքներ։