Փաշինյանը հայտնել է Պուտինի հետ հանդիպման մասին

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը բնականոն հունով է ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր նոր հանդիպման մասին Facebook-ի ուղիղ եթերում։

Ի՞նչ կարգով են կազմակերպվելու ԱԺ արտահերթ ընտրությունները. նորի՞ց հեղափոխություն

Վարչապետի խոսքով, վերջին շրջանում շատ է խոսվում հայ–ռուսական հարաբերությունների վատթարացման մասին։ Փաշինյանը, սակայն, համաձայն չէ այդ գնահատականների հետ։

«Կարծում եմ, որ աշխատանքային գործընթաց է առկա։ Մենք շարունակում ենք շփվել տարբեր մակարդակներում։ Առաջիկայում մեկնելու եմ Մոսկվա։ Երրորդ հանդիպումն եմ ունենալու Պուտինի հետ։ Մանրակրկիտ կքննարկենք մեր օրակարգի բազմաթիվ հարցեր», – նշեց նա։

Փաշինյանը շեշտեց, որ չի պնդում, թե բոլոր հարցերը լուծում կստանան։ Սակայն համոզված է, որ երկու երկրների հարաբերությունները բնական հունի մեջ են և այդպես էլ կշարունակվի։

Փաշինյանն ու Պուտինը երկու անգամ արդեն հանդիպել են` Սոչիում (մայիսին) և Մոսկվայում (հունիսին)։