Ամուլսարի հարցի վերջնական լուծումը կտա միջազգային փորձաքննությունը

Վարչապետը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Ամլուսարի հետ կապված խնդրին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ճակատագիրը կորոշվի միջազգային փորձաքննության արդյունքում։

Օրենքի սահմաններում. վարչապետը պատրաստվում է մասնակցել քարոզարշավին

Այս մասին այսօր, ֆեյսբուքի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերի հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ տեսչական մարմինը որոշակի ստուգումներ է իրականացրել, կայացրել միջանկյալ եզրակացություններ, բայց վերջնական եզրահանգման համար անհրաժեշտ է ևս մեկ միջազգային փորձաքննություն։

Փաշինյանը նաև նշեց, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում նշանակվելու է միջազգային փորձաքննություն։ Ուստի շատ կարևոր է, որ այն իրականացվի միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպության կողմից, որպեսզի դրա արդյունքներն ընդունելի լինեն ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային հանրության կողմից։

Փաշինյանը հայտնել է Պուտինի հետ հանդիպման մասին

«Փորձաքննության եզրակացությունը պետք է հիմնված լինի միայն անառարկելի փաստերի վրա, որպեսզի փարատվեն բոլոր կասկածները` փարատվեն դրականորեն կամ բացասականորեն»,– ասաց նա։

Նա հավելեց, որ միայն նման փորձաքննության ավարտին, կկայացվի նաև հանքի շահագործման մասին վերջնական որոշումը, որը դարձյալ  հիմնված կլինի անառարկելի փաստերի վրա։