Քաղաքացին մեծ եկամուտ ունի, բայց չի կարող ցույց տալ. հիփոթեքի խնդիրը

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հիփոթեքի խնդրին վերաբերող հարցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հիփոթեքային վարկ ստանալու համար բանկը շուրջ 350 հազար դրամ աշխատավարձ է պահանջում։

Քաղաքացին նման եկամուտ ունի, բայց չի կարող ցույց տալ։ Դիմելով վարչապետին, գրել է ֆեյսբուքի օգտատերերից մեկը։

Վարչապետ դառնալուց հետո քաղբանտարկյալների արձակումը իմ առաջնահերթություններից է. Փաշինյան

«Ի՞նչ է սա նշանակում, այսինքն` ապօրինի եկամուտներ ե՞ն ստանում։ Իհարկե, ապօրինի աշխատավարձը նեգատիվ երևույթ, բայց չենք ուզում  միայն քննադատողի դերում լինել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկում են, որպեսզի Հայաստանում բոլորն «սպիտակ» աշխատավարձ ստանան ու նման խնդրի առաջ չկանգնեն։

Բացի այդ՝ ՀՀ նոր կառավարության օրոք որոշ բանկեր արդեն իսկ հայտարարել են հիփոթեքային վարկի տոկոսադրույքներն իջեցնելու մասին։ Այսօր արդեն, նրա խոսքով, դրամային վարկերի պարագայում որոշ բանկերում 11 տոկոսանոց հիփոթեքային վարկ է գործում։

«Արցախում բջջային կապի մենաշնորհ և գնի իջեցման խնդիր կա». Փաշինյան

Բայց կառավարությունը շարունակում է աշխատել այս ուղղությամբ։ Առաջիկայում, վարչապետի խոսքով, նախատեսվում է սոցիալական վարկավորման ծրագրերի շրջանակներում բնակարանային երկրորդային շուկայի համար Երևանում հիփոթեքային վարկի տոկոսները հասցնել 7.5–ի, մարզերում` 5.5 –ի։

Վերանայվելու է նաև երիտասարդ ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառուների գումարային տարիքը։ Այն նախատեսվում է հասցնել 70–ի։

«Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ». Փաշինյան

Նույն ծրագրի տոկոսադրույքը կիջնի մինչև 7.5 տոկոս–ի` առաջնային շուկայի համար։ Իսկ շահառուները առաջնային շուկայի դեպքում կստանան նաև եկամտահարկի փոխհատուցում։

«Այնպես որ, մենք ամեն ինչ անում ենք, որ Հայաստանում չլինեն քաղաքացիներ, որ կասեն` ես աշխատավարձ ունեմ, բայց չեմ կարող ցույց տալ»,– ասաց վարչապետը` ընդգծելով, որ կառավարությունն իր առջև խնդիր է դրել Հայաստանում «սպիտակ» տնտեսություն հիմնելու։