Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Իոսիֆ Կոբզոնին

ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրը և սիրված երգիչը մահացել էր օգոստոսի 30-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում վերջին հրաժեշտն են տալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնին:

Երգիչը մահացավ օգոստոսի 30-ին՝ ծանր հիվանդության դեմ շուրջ 13 տարվա պայքարելուց հետո։

Ես այստեղ հյուր չեմ. ինչո՞ւ էր Կոբզոնը հաճախ Հայաստան գալիս և ո՞ւր էր այցելում 1-ին հերթին

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով:

Մի քանի օրից՝ սեպտեմբերի 11-ին, կլրանար նրա 81-ամյակը։