Վերջ դնել դոլարի դոմինանտությանը. Էրդողանի՝ ԱՄՆ-ին ուղղված նոր հոխորտանքը

Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող ալյումինի և պողպատի հարկերի ավելացումը դադար չի տալիս Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Սեպտեմբեր — Sputnik. Անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում ամերիկյան դոլարի գերակայությանը:

ՌԴ-ի հետ С-400–ի գործարք ենք կնքել. որևէ մեկից թույլտվություն չենք հարցնելու. Էրդողան

Նման հայտարարությամբ Թուրքայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը հանդես է եկել  Թուրքիա-Ղրղզստան բիզնես ֆորումում ունեցած ելույթի ընթացքում:

«Անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում դոլարի գերակայությանը՝ օգտագործելով հաշվարկներն ազգային արժույթներում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ դոլարային համակարգը, որն իբրև ստեղծվել է առևտուրը հեշտացնելու համար,  մեծ խնդրի է վերածվել:

«Առևտրային պատերազմները ստիպում են շատ ոլորտներում նոր ռազմավարություն օգտագործել: Արժույթների փոխարժեքի մանիպուլյացիաների նպատակն է ստիպել կասկածել, որ Թուրքիան ուժեղ և առողջ տնտեսություն ունի: Նպատակը Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնելն է»,-հայտարարել է Էրդողանը:

Սակայն, ըստ նրա, իր կառավարության իրականացրած միջոցառումների և Թուրքիայի բնակչության որոշիչ դիրքորոշման շնորհիվ այդ փորձն անհաջողության է մատնվել: