«Արցախում բջջային կապի մենաշնորհ և գնի իջեցման խնդիր կա». Փաշինյան

ՀՀ վարչապետը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների՝ նախօրոք ուղղած հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբեր — Sputnik. Արցախում բջջային կապի մենաշնորհ կա և գնի իջեցման խնդիր կա։ Այս մասին, այսօր, պատասխանելով ֆեյսբուքի օգտատերերի հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացին մեծ եկամուտ ունի, բայց չի կարող ցույց տալ. հիփոթեքի խնդիրը

«Ինձ տեղեկացրել են Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունից, որ գները էապես նվազել են: Եղել է 140-170 դրամ, հիմա 38-45 դրամ է»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ նախարարությունից նաև հայտնել են, որ աշխատանքներ են տարվում Արցախում բջջային կապի մենաշնորհը վերացնելու, այնտեղ նոր օպերատոր ներգրավելու ուղղությամբ։

Նշենք, որ ԼՂ–ում բջջային միակ օպերատորը «Ղարաբաղ Տելեկոմն է»։