«Ջան, ինքն էլ է հուզվել». քրոջ հարսանիքին արտասվող տղան. տեսանյութ

Արտասվող փոքրիկ եղբայրը լացացրել է ոչ միայն հարսին ու հյուրերին, այլև բազում օգտատերերի։
Sputnik

Սոցցանցերի օգտատերերին շատ դժվար է հուզել, վիրտուալ հանրությունը շատ քննադատորեն է տրամադրված, սիրում է կծու կատակներ անել ու հազվադեպ է  հուզվում։ Սակայն մի հարսանեկան տեսանյութ կա, որը շատ օգտատերերի է ստիպել արտասվել։

Տեսանյութը Instagram–ում հրապարակել է օգտատերը Մախաչկալայից։ Փոքրիկ տղան հարսանիքի ժամանակ շնորհավորանք է ասում, սակայն սիրելի քրոջ հետ հրաժեշտը նրան այնքան է հուզում, որ նա չի կարողանում զսպել արցունքները։

«Շատ հուզիչ ու զգայուն մարդիկ են, իրականում ամեն ինչ ավելի հետաքրքիր էր, հուսով եմ` կարողացել եմ փոխանցել մթնոլորտը», – գրել է տեսանյութը հրապարակած օգտատերը։

Բաժանորդները հաստատել են. «Իսկ դու՞ք վերջին անգամ երբ եք լացել։ Պարզապես հետաքրքիր է», «Ջան, ինքն էլ է  հուզվել», «Անհնար է չարտասվել», «Ես էլ արտասվեցի»։

«Մի 20 անգամ նայել եմ։ Բոլոր ընկերներիս ուղարկել եմ, որ նայեն։ Կեցցե՛ք, հարգում եմ», – գրել է օգտատերերից մեկը։