Կրակոցներ Արմավիրում. Էջմիածնի քաղաքապետարանի մոտ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Ոստիկանները հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզում, Էջմիածնի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ ոստիկանության Վաղարշապատի բաժինն ահազանգը ստացել է երեկ՝ օգոստոսի 31-ին, 19։30-ի սահմանում։

Մկրտումյանի ամառանոց ներխուժածներից մեկը ոստիկան է. աղմկահարույց դեպքի նոր մանրամասները

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են դեռևս չպարզված զենքից արձակված 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, ռետինե մահակներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կայքի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Ռոլանդ Ասլանյանին, որն բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է իրավապահներին։