Վեճ ու ծեծկռտուք Կոտայքում. կասկածյալների թվում են նաև Պտղնիի գյուղապետի որդիները

Գյուղապետի որդիներին որոնում են 22 տարեկան երիտասարդին ծեծելու գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում օգոստոսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

Ոստիկանությունը փնտրում է դատավորի ու նրա որդու վրա հարձակված 3-րդ «հերոսին». տեսանյութ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ որպես կասկածյալ որոնվում են Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 1-ին փողոցի բնակիչ, 45-ամյա Հակոբ Վիրաբյանը, նույն գյուղի 21-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Աշոտ Վիրաբյանը:

Կայքի տեղեկություններով` Հ. և Ա. Վիրաբյանները հարազատ եղբայրներ են, նրանց հայրն էլ Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանն է:

Նրանց հետ վիճաբանությանը ներկա է եղել նաև 38-ամյա Արտակ Սարգսյանը, որոնք ծեծել են 22-ամյա Քաջիկ Ստեփանյանին: