Արմեն Սարգսյանը կրկին մեկնեց Արցախ

Նախագահը մասնակցելու է տոնական միջոցառումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 1-ին, մեկնել է Արցախի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա աշխատանքային այց է։

Սարգսյանը մասնակցելու է Արցախի Հանրապետության օրվան և անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Արցախի անկախության օրը նշվում է սեպտեմբերի 2-ին։

Արմեն Սարգսյանը Արցախում էր եղել նաև հունիսին։