Գաղտնազերծվել է Պուտինի մասին Ելցինի և Քլինթոնի հեռախոսազրույցը

Ելցինից շատ ժամանակ պահանջվեց իր ժառանգորդի թեկնածության մասին մտածելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը 1999 թվականի սեպտեմբերին այն ժամանակվա Սպիտակ տան ղեկավար Բիլ Քլինթոնին անձամբ հայտնեց, որ փոխարինող է ընտրել Վլադիմիր Պուտինին։ Երկու երկրների առաջնորդների հեռախոսային բանակցությունների գաղտնազերծումը հրապարակվել է Բիլ Քլինթոնի գրադարանի կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ելցինը խոստովանել է, որ իրենից երկար ժամանակ պահանջվեց թեկնածու ընտրելու համար։

Պուտինը պարում է հարսի հետ և կենաց ասում. տեսանյութ

«Ցավոք, այն ժամանակ ես չկարողացա գործող անձանցից որևէ թեկնածու ընտրել։ Ի վերջո ես գտա նրան, Պուտինն է», – ասել էր Ելցինը Քլինթոնին։

Ռուսաստանի առաջին նախագահի խոսքով` Պուտինը հուսալի մարդ է, նա լավ է գլուխ հանում իր ոլորտից։ Ելցինը նաև վստահություն էր հայտնել, որ Պուտինին կաջակցեն որպես 2000 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու։

Մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի էր ունեցել երկու ամիս անց, Ելցինը վստահություն էր հայտնել, որ հենց Պուտինը կզբաղեցնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը։

«Իհարկե, Պուտինը։ Նա է լինելու Ելցինի ժառանգորդը։ Նա ժողովրդավար է և լավ է ճանաչում Արևմուտքը», – ասել էր Ելցինն ի պատասխան Քլինթոնի հարցին։

Հիշեցնենք, որ Բորիս Ելցինը Ռուսաստանի նախագահ դարձավ 1991 թվականին։ Հինգ տարի անց նա վերընտրվեց երկրորդ ժամկետով։ 1999 թվականի դեկտեմբերի 31-ին քաղաքական գործիչը հրաժարական տվեց։ Պաշտոնակատար նշանակվեց կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը։