Ուղևորների համար. «Շերեմետևո» օդանավակայանում ուշացողների հետ խիստ կլինեն

Առայժմ տեղեկություն չկա՝ ռուսական մյուս օդանավակայաններն իրենց աշխատանքում նման փոփոխություններ կանեն, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Բոլոր այն մարդիկ, որոնք պատրաստվում են մոսկովյան միջազգային «Շերեմետևո» օդանավակայանով թռչել, պետք է իմանան մի կարևոր նորամուծության մասին։ Այսուհետ ուշացող ուղևորների անուններն ու ազգանունները չեն հայտարարվի։

Քաղաքացիական ինքնաթիռը վթարի է ենթարկվել ԱՄՆ ՌՕՈՒ–ի կայանում. կան զոհեր

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

««Շերեմետևո» միջազգային օդանավակայանը հայտնում է ուղևորների ծանուցման համակարգի փոփոխությունների մասին։ Դա կապված է  2006 թվականի հուլիսի 27–ի «Անձնական տվյալների մասին» դաշնային օրենքի պահպանման հետ։ Հիմա «Շերեմետևոյի» տեղեկատվության ծառայության հաղորդավարներն ընդհանուր կհիշեցնեն, որ անհրաժեշտ է շտապ նստեցման գնալ (նշելով չվերթի համարը)։ Կոնկրետ անձի ազգանունը չի բարձրաձայնվելու», – նշվում  է հաղորդագրության մեջ։

Այս փոփոխությունը վերաբերում է բոլոր ուղևորներին, ցանկացած ավիաընկերության ցանկացած դասի թռիչքներին, որոնց սպասարկում է «Շերեմետևո» օդանավակայանը։

Ավելացնենք, որ տվյալ պահին տեղեկություն չկա՝ արդյո՞ք ռուսական մյուս օդանավակայաններն իրենց աշխատանքում նման փոփոխություն կանեն, թե ոչ։