Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել օգոստոսի 30-ին տեղի ունեցած ծանր հանցագործության գործով:
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ պարզել էին դիակի ինքնությունը։ 28-ամյա կնոջը, որը նշված տանը վարձով էր ապրում, սպանել էին։ Դին ենթարկվել էր դատաբժշկական զննության։ Մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վերքեր էին հայտնաբերվել։
Նույն օրը Երևանի Թումանյան փողոցում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին և կասկածանքով բերման ենթարկեցին Աբովյան քաղաքում ապրող 38-ամյա մի տղամարդու, որը նախաքննական մարմնի որոշմամբ ձերբակալվեց։