Պայթյուն Դոնեցկում. մահացել է Ալեքսանդր Զախարչենկոն

Պայթյունը որոտացել է Դոնեցկի ղեկավարի նստավայրի մոտ գտնվող սրճարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Դոնեցկի կենտրոնում ռումբի պայթյունի հետևանքով մահացել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավարը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայթյունը որոտացել է Պուշկինի փողոցի «Սեպար» սրճարանում, որը շատ մոտ է Զախարչենկոյի նստավայրին։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Եկամուտների նախարարն էլ վնասվածքներ է ստացել։