Ինչ զինանոց է Հայաստանը կուտակել Ռուսաստանի հետ համագործակցությամբ. համեմատություն` թվերով

Վարչապետ Մեդվեդևը օգոստոսի 29-ին խորհրդակցություն է անցկացրել 2019 թվականի և 2020-2021թթ. ՌԴ ազգային պաշտպանության ոլորտի համար նախատեսված բյուջեի ծախսերի թեմայով։ Ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները թանկ արձագանք են պահանջում, ՌԴ-ն անվտանգության հարցերի համար գումար չի խնայում։ Դա վերաբերում է նաև գործընկեր երկրներում ՌԴ ռազմաբազաներին։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանի սպառազինության պետական ծրագիրը, որը հաստատվել է 2017 թվականին՝ առաջիկա տասնամյակի համար, 19 տրիլիոն ռուբլի է գնահատվում։

ՀԱՊԿ–ում միայն Հայաստանը չէ. Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է Աննա Նաղդալյանի հայտարարությանը

Քիչ գումարներ չեն ծախսվում նաև հետխորհրդային տարածքում և մերձավոր արտասահմանում ռուսական ռազմաբազաների և օբյեկտների պահպանման համար։

Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունը չպետք է սակարկության առարկա լինի։ Սովորաբար փոխհաշվարկներն իրականացվում են զենքի և էներգակիրների մատակարարումներով, հին պարտքերի  դուրս գրմամբ։ Ամեն դեպքում՝ յուրաքանչյուր երկրին բնորոշ աշխարհաքաղաքական առանձնահատկություններն արտահայտվում են թվերով։

Հայաստան

Ռուսաստանը դե–յուրե չի վճարում Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի տեղակայման համար։ Ռազմակայանը Հայկական զինված ուժերի հետ իրականացնում է հանրապետության պաշտպանությունն  ու պարտականությունները Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։ Սակայն ռազմավարական գործընկերության շրջանակում Մոսկվան Երևանին շռայլորեն զենքի վարկեր է տրամադրում ու  ներքին ռուսական գներով է զենք մատակարարում։

Ինչպե՞ս է ապրում 102–րդ ռազմաբազան ու ինչ սպառազինություն ունի. բաց դռների օր էր բազայում

200 միլիոն դոլարանոց հայ–ռուսական վարկային համաձայնագրով սպառազինության մատակարարումը վերջերս է ավարտվել: Ու 2017 թվականի հոկտեմբերի 24–ին միջկառավարական համաձայնագրով Ռուսաստանը հայկական կողմին ևս 100 միլիոն դոլարի պետական վարկ է  տրամադրելու։ Արտոնյալ վարկի ու նվազագույն գների շնորհիվ Հայաստանը ժամանակակից զենքի պատկառելի ներուժ է կուտակել, ներառյալ «Իսկանդեր–Մ» հրթիռային, ՏՕՍ-1Ա ծանր հրանետային և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Միջազգային շուկայում այս ամենը շատ ավելի թանկ կարժենար։

Աբխազիա

Հանրապետության Գուդաուտի ու  Օչամչիրայի շրջաններում 2009 թվականի փետրվարից տեղակայված է Կրասնոդարի 7–րդ Կրասնոզամեննայա ռազմակայանը, որը պաշտպանում է Աբխազիան ու Ռուսաստանի շահերը Անդրկովկասում։ Ռուսաստանի ու Աբխազիայի միջև դաշնակցության ու ռազմավարական գործընկերության  մասին պայմանագիրը, որը կնքվել է 2014 թվականի նոյեմբերին, արտացոլում է Աբխազիայի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային անվտանգության հետագա ամրապնդումը։

7–րդ ռազմակայանը տեղակայված է անհատույց հիմքով։ Սակայն 2015 թվականին աբխազական բանակի պլանային եռամյա նորացման համար Ռուսաստանը 5 միլիարդ  ռուբլի (մոտ՝ 73,5 միլիոն դոլար) է տրամադրել։ Բնականաբար, գումարը վերջնական չէ։

Բելառուս

Բելառուսում 1995 թվականից 25–ամյա պայմանագրի համաձայն «Վոլգա» առանձին ռադիոտեխնիկական կապ է տեղակայվում` Հրթիռային հարձակման մասին զգուշացնող համակարգի կազմից։

Ի՞նչ կանի Հայաստանը, եթե դիտարկվի Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը

Երկրորդ օբյեկտը Վիլեյկայի գերերկար ալիքային ռադիոկայանն է, որն ապահովում է Գլխավոր շտաբի կապը ռազմավարական ատոմային սուզանավերի հետ, որոնք Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի կազմում են։

Մինսկը Մոսկվայից իր ռազմական օբյեկտների համար վճար չի վերցնում։ Ժամանակին ամերիկացիները 10 միլիարդ դոլար էին առաջարկում բելառուսներին՝ ռուսական ռադիոլոկացիոն կայանը վերացնելու համար։ Եթե օբյեկտներն անհատույց կերպով տեղակայված չլինեին, դա կարող էր Ռուսաստանի համար տարեկան մոտ 20 միլիոն դոլար արժենալ։ Համաձայնագիրը գործում է մինչև 2021 թվականի հունիսի 7–ը։

Ղազախստան

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենամեծ ծախսերը մերձավոր արևելքում կապված են Ղազախստանի հետ։ Երկկողմանի համաձայնագրերի հիման վրա  Ռուսաստանը, որպես վարձակալող, պահպանել է ու շարունակում է հանրապետության տարածքում յոթ խոշոր ռազմական օբյեկտ շահագործել։ Այդ օբյեկտների ընդհանուր մակերեսը գերազանցում է  11 միլիոն հեկտարը։ 

2002 թվականին «Բայկանուր» տիեզերական թռիչքների կայանը անցել է «Ռոսկոսմոսին» ու, միևնույն է, մնում է ՌԴ–ի ազգային անվտանգության համակարգի կարևոր սեկտորը։  Ընդհանուր առմամբ Բայկանուրի վարձակալության համար Ռուսաստանը Ղազախստանին ավելի քան 2,6 միլիարդ դոլար է վճարել։

«Իրավաբանական աղբ». Ռոբերտ Քոչարյանը` «Մարտի 1-ի» գործի մասին

Նույնիսկ այս հակիրճ վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ ռուսական զորքերի և ուժերի տեղակայումը արտասահմանում միլիարդներ արժի։ Բայց միևնույնն է, չնայած մեծ ծախսերին, առաջիկա տասնամյակների ընթացքում Մոսկվան ու նրա դաշնակիցները դժվար թե հրաժարվեն նման համագործակցությունից։

Համեմատության համար. ԱՄՆ–ն տարբեր մայրցամաքներում 700 ռազմակայան ունի։ Պենտագոնը ներկա է աշխարհի 130 երկրներում։ Ամերիկացիները ամեն տարի իրենց օտարերկրյա ներկայության համար ավելի քան 170 միլիարդ դոլար են վճարում։ Մենք չենք մրցում, մենք պարզապես արձագանքում ենք մարտահրավերներն ու սպառնալիքներին։

Արտասահմանյան ռազմական օբյեկտներն ինքնանպատակ չեն, այլ արդյունավետ ռազմադիվանագիտական գործիք են` ազգային ու միջազգային անվտանգությունն ապահովելու համար։ Մեր դեպքում կայանները բարձրացնում են մարտական արդյունավետությունն ու Ռուսաստանի զինված ուժերի և դրա դաշնակիցների մարտական կայունությունը, թույլ են տալիս ավելի ռացիոնալ կենտրոնացնել ուժերն ու միջոցները, մոտեցնել հրթիռային զենքը հնարավոր հակառակորդի ռազմավարական օբյեկտներին։ Կայաններն ավելի հասանելի են դարձնում հնարավոր վտանգավոր ուղղություններն ու ճգնաժամային տարածաշրջանները։