Ըմբիշ Ռենատ Լյատիֆովը հարձակվել է հայ մրցավարի վրա և պատասխան ստացել. սկանդալային վիդեո

Ռենատ Լյատիֆովը ծնունդով ուկրաինացի է, սակայն ազգությամբ թաթար է, ինչի մասին բազմիցս հանրորեն հայտարարել է։
Sputnik

«Ղրիմ Rush. հրաժեշտ զենքին» մրցաշարի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. խառը մարտարվեստի ըմբիշ Ռենատ Լյատիֆովը հարձակվել է հայ մրցավարի վրա, սակայն Արմեն Անանյանը պատվով է դուրս եկել իրավիճակից։

Բանն այն է, որ խորվաթ Կառլո Կապուտը Լյատիֆովին նոկաուտ է արել առաջին հարվածով, որից հետո պարտվածը հարձակվել է մրցավարի վրա։

Մրցավար Արմեն Անանյանը ստիպված էր խեղդող հնարք կիրառել` Ռենատ Լյատիֆովին հանդարտեցնելու համար։

Հիշեցնենք, որ Ռենատ Լյատիֆովը ծնունդով ուկրաինացի է, սակայն ազգությամբ թաթար է, ինչի մասին բազմիցս հայտարարել է հանրորեն։ Դաղստանում տված հարցազրույցներից մեկում նրան նույնիսկ ասել էին, որ նա շատ է նման այդ հանրապետության թուրքալեզու բնակիչներին։ Լյատիֆովը հաստատել էր, որ իրեն իրականում շատ են շփոթում նրանց հետ, սակայն ինքը թաթար է։