Խոշոր հրդեհ Վրաստանում. հրդեհաշիջմանը միացել է ավիացիան

Կրակի դեմ պայքարը դժվարացնում է քամին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Վրաստանի Խաշուրի շրջանի Ցեդանի գյուղի հարակից անտառում բռնկված հրդեհը արդեն երկրորդ օրն է մարել չի հաջողվում:

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է 28–ամյա կնոջ դի

Sputnik Վրաստանը տեղեկացնում է, որ Շիդա Քարթլի ռեգիոնում ծավալվող այս հրդեհի դեմ պայքարում են 220 հրշեջ-փրկարարներ և տեխնիկայի 15 միավոր:

Օդից աշխատանքներին աջակցում է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը: Օդային ուժերը պայքարում են կոնկրետ մի հատվածում, որտեղ հրշեջները և ցամաքային տեխնիկան չեն կարող հասնել:

Արդեն այրվել է մոտ 10-ը հեկտար տարածք, իսկ կրակի տարածմանը նպաստում է քամին: