ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Տղամարդը շոկի մեջ է ընկել՝ զուգարանում հանդիպելով հսկա վագրի:
Գիշատիչն իր համար կարծես սովորական ռեժիմով ջուր էր խմում լվացարանում:
Նրան չէր խանգարում նույնիսկ հարևանությամբ աշխատող մաքրուհին, որի համար այդ տեսարանն այդքան էլ տարօրինակ չէր:
Ամենայն հավանականությամբ տեսանյութը նկարահանվել է ինչ-որ կրկեսում, քանի որ վագրի վրա նկատելի է վզակապ:
Դատելով նմանատիպ մեկ այլ տեսանյութից՝ այստեղից ջուր խմելը այս կատվի սիրելի սովորությունն է, որի հետ համակերպվել են նրա հետ տանիքը կիսող բոլոր աշխատակիցները: