Հայր ու որդի կարողանում են փրկվել անտառային հրդեհի ճիրաններից. տեսանյութ

Հայր ու որդի կտրել– անցել են մոխրացող անտառը։ Տեսանյութում երևում է, թե նրանք ինչպես են անցնում դժոխային կրակների միջով։
Sputnik

Ամերիկյան ազգային «Գլեյշեր» պարկում հայր ու որդի ստիպված են եղել անտառային ահավոր հրդեհի միջով անցնել։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան շարժվում կրակների միջով, մեկ էլ հանկարծ շարժիչն անջատվում է, ապա լսվում է տղամարդու հայհոյանքը։ Սուր զգացողությունների սիրահարներին, ի վերջո,  հաջողվում է  փախչել կրակի ճիրաններից, բայց նրանք հասցնում են լավ վախենալ։