ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Իտալական Կրեմոնա քաղաքի բնակիչ Հրաչյա Գալստյանը ջութակների համար հասել է Ռուսաստանի Հեռավոր արևելք։ Astv պարբերականը հանդիպել է մաեստրոյի հետ ու պարզել է հին գործիքների պահպանման գաղտնիքը։
Հայն արդեն ավելի քան 15 տարի է ապրում է փոքր քաղաքում, որն աշխարհին նվիրել է այնպիսի հանճարներ, ինչպիսին են Ամատին, Ստրադիվարիուսին, Գվարներին։ Սախալինի համար էկզոտիկ մասնագիտությունը` ջութակագործությունը, Իտալիայում բավականին մեծ տարածում ունի։ Կրեմոնայի 50 հազար բնակիչներից 300–ը ջութակագործ են։ Իսկ Հեռավոր արևելքում Գալստյանի արհեստով ոչ ոք չի զբաղվում, այդ պատճառով հայը Սախալինում մեկ ամիս կանցկացնի, որ հասցնի խելքի բերել շարքից դուրս եկած բոլոր ջութակները։
Վարպետը եկել է Հարավային Սախալինսկ կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանի հրավերով։ Տղամարդիկ ծանոթացել են Երևանի կոնսերվատորիայում սովորելու ընթացքում։ Ավելի ուշ Հրաչյան, եվրոպական լեզուներին չտիրապետելով, մեկնել էր Իտալիա, որտեղ ջութակագործության մեծ ավանդույթներ կան։ Հայն այնտեղ միջազգային դպրոց է ավարտել։
Հրաչյան ասել է, թե ինչու են հին գործիքները Հեռավոր արևելքում հաճախ փչանում։
«Դրանք հաճախ են պոկվում։ Բոլոր գործիքները բաց են, սոսինձը չի պահում, մեր սոսինձը շատ թույլ է։ Ձեր մոտ աղեղներն էլ են շատ հաճախ փչանում, մազերը շուտ են մաշվում, պետք է աղեղների վրայի մազերն էլ փոխեմ», – ասել է Գալստյանը։
Վարպետն իր հետ երկու ջութակներ էր բերել, որոնք Ստրադիվարիուսի հայրենիքում են պատրաստել։ Տիգրան Հախնազարյանի համար Գալստյանը իտալացի վարպետների տարբեր ոճերով ընտիր նյութերից երկու ջութակ է պատրաստել ։