ԱԱԾ–ն հասավ մարզեր ու մարզպետարաններ. «Ժամանակ»

Մանրամասն ստուգվում են մարզպետարանների, քաղաքապետարանների ու համայնքապետարանի գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լուրջ ստուգումներ է սկսել բոլոր մարզպետարաններում և համայնքապետարաններում:

Թերթին հայտնի է դարձել, որ մանրամասն ստուգվում են մարզպետարանների, քաղաքապետարանների ու համայնքապետարանի գործունեությունը, հնարավոր չարաշահումները, ընդ որում՝ բավական մեծ կտրվածքով: