Ինչ-որ մեկը մուտք է գործել Ֆարմանյանի աշխատասենյակ և քրքրել դարակները. «Հրապարակ»

Պատգամավորը գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ խնդրելով պարզել, թե ով է մուտք գործել և ինչ նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։

Իմ հետապնդման միակ պատճառը ազգանունս է, որով ես միայն հպարտանում եմ. Ֆարմանյան

Հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք քրքրել ու տեղաշարժել են գրապահարանն ու դարակները, բացել անձնական իրերի արկղը, գրասեղանին են նկատվել փոփոխություններ։

Պատգամավորը, ենթադրելով, որ ինչ-որ մեկն անօրինական մուտք է գործել աշխատասենյակ եւ ինչ-որ բան փնտրել, գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ խնդրելով քննել և պարզել, թե ով է մուտք գործել՝ որ ստորաբաժանման ներկայացուցիչները եւ ինչ նպատակով։ Կարելի է ենթադրել, որ Ֆարմանյանի քրոջ դեմ հարուցված քրգործով իրավապահները չեն բավարարվել եւ ինչ-որ ապացույցներ են փնտրում՝ նրա դեմ գործ հարուցելու համար ևս»: