Ի՞նչ է կատարվել նախկին դատավորի առանձնատանը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Արմեն Մկրտումյանի տան վրա երեկ գիշերը կատարված հարձակման ժամական դատավորն ու նրա որդին դիմադրություն են ցույց տվել։
Sputnik

Արման Մկրտումյանն ու նրա 30–ամյա որդին` Գոռ Մկրտումյանը, մինչ ոստիկանության ժամանելը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն ներխուժած անձանց։ Գոռ Մկրտումյանն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել է ինքնաձիգով զինված հարձակվողներից մեկին, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Հիշեցնենք` օգոստոսի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։