Լևոն Արոնյանն առաջին տեղում է. «Սինքվիլդի գավաթն» ավարտվեց

«Սինքֆիլդի գավաթն» ունեցավ 3 հաղթող, որոնցից մեկը հայ գրոսմայստերն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարն ունեցավ 3 հաղթող` հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան։

Նրանք 9 հնարավորից վաստակեցին 5.5-ական միավոր եւ բաժանեցին 1-3-րդ տեղերը:

Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթել էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 300 հազար դոլար է։